ԱՄՆ-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը առանձնազրույց են ունեցել։ Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպումը տեղի է ունեցել փակ դռների հետևում և տևել է 40 րոպե։  Հանդիպման ժամանակ քննարկված թեմաների վերաբերյալ հավելյալ մանրամասներ չեն նշվում։

Հանդիպմանը թուրքական կողմից մասնակցել են նաև Արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, Կուլտուրայի ու տուրիզմի նախարար Նուրի Էրսոյը, Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Առևտրի նախարար Մեհմետ Մուշը և ԱԶԿ փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը։

Էրդողանը սեպտեմբերի 19-ին մեկնել է Նյու Յորք` մասնակցելու ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային։


Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն