Տաճարը հաղթելու է փողոցին
Ծանր սրտով և խառն զգացումներով եմ անունդ տալիս իմ Հայաստան, քրտինքից ու ջրից առավել զավակներիդ արյունով ոռոգված իմ տուն ու բնօրանն, ֆեյսբուքյան իր էջում գրել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը։
«1991-ին վերականգնեցիր Պետականությունդ՝ Հայրենիքից, անհատներից դառնալով Պետություն: Այսօր, վերստին Պետությունից՝ հավաքականությունից, վերածվեցիր հերոս անհատների՝ Հայրենիքի կենսագրության: Կրկին դառնալու ես Պետություն, կրկին դառնալու ես հավաքական սխրանք, կրկին քայլելու ես ազգերի շքերթի մեջ, որպես հաղթանակած ազգ և պետություն՝ վկան մեր անմահները, վկան մեր տկարացած, բայց չմեռած ինքնությունը:
Տեր իմ և Աստված իմ առաջնորդիր մեզ Քո խոստումի համաձայն՝ Ավետյաց Երկրի Տեսիլքով:
Իմ Հայասատան աշխարհ ես հավատում եմ «Տիրոջ ձեռքին վայելչության պսակ պիտի դառնաս և քո Աստծու ձեռքին՝ արքայական թագ։ Այլևս չես կոչվելու լքյալ, ոչ էլ քո երկիրն է կոչվելու ավերակ։ Քեզ պիտի կոչեն՝ իմ կամքը, իսկ քո երկիրը՝ շեն բնակություն, որովհետև Տերը սեր է տածում քո նկատմամբ, և քո երկիրը բնակությամբ պիտի լցվի» (Ես. 62:3-5)։
իմ Հայաստան, իմ Արցախ... Եվ այս աշխարհից մեկնելու ժամին երջանկացած գնանք և ոչ նզովված..
ԵՍ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ...
ՏԱՃԱՐԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՓՈՂՈՑԻՆ...
ՀՈԳԵՎՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՂԹԵԼՈՒ Է ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ...» ,- գրել է սրբազանը։
Hraparak.am