Մի խումբ զինծառայողներ և կամավորականներ հետմահու պարգևատրվել են
ՀՀ նախագահը հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար հետմահու պարգևատրել է մի խումբ զինծառայողների և կամավորականների:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի.
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար մի խումբ զինծառայողների և կամավորականների հետմահու պարգևատրել.
«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով՝
Արթուր Սուրենի Գալստյանին կամավորական
Մարտական ծառայության մեդալով՝
Վաչագան Ռուդիկի Հակոբյանին թիվ N զորամասի ժամկետային պարտադիր զինծառայող, շարքային
Սարգիս Արմենակի Դավթյանին թիվ N զորամասի զինծառայող, շարքային
Մանվել Սամվելի Խարդալյանին թիվ N զորամասի զինծառայող, շարքային
Արթուր Գեորգիի Հովհաննիսյանին կամավորական
Արտակ Սևադայի Հաջոյանին կամավորական
Ներսես Պյոտրի Մովսեսյանին կամավորական
Գարիկ Սերոբի Մուրադյանին կամավորական»,- ասված է նախագահի հրամանագրում: