Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Քրիստին Աբիզադը ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կայացած լսումների ժամանակ ասել է, որ «Իսլամական պետություն» եւ «Ալ-Քաիդա» արմատական ​​խմբավորումները (ՌԴ-ում արգելված խմբավորումներ) շարունակում են մնալ արտերկրում ԱՄՆ-ի հիմնական ահաբեկչական սպառնալիքները, փոխանցել է ՏԱՍՍ-ը:

«Մենք կարծում ենք, որ «Իսլամական պետություն»-ը եւ «Ալ-Քաիդան» շարունակում են մնալ արտերկրում ԱՄՆ-ի համար ահաբեկչական հիմնական սպառնալիքները», - ասել է Աբիզադը:

Նրա խոսքով՝ Իրաքում, Սիրիայում, Եմենում եւ Սոմալիում այս խմբավորումների հետ կապված կազմակերպությունները նույնպես սկսել են «որոշակիորեն սպառնալ Արեւմուտքին»:

Աբիզադն ընդգծել է, որ, ի թիվս այլ բաների, Իրանը եւ «Հեզբոլլահ» խմբավորումը շարունակում են ԱՄՆ-ի եւ ողջ Արեւմուտքի շահերի համար սպառնալիք հանդիսանալ Մերձավոր Արեւելքում:

Ավելի վաղ Պենտագոնի խոսնակ Ջոն Քիրբին հայտարարել է, որ Միացյալ Նահանգների զինվորականները հարձակվել են Սիրիայում «Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման ղեկավարներից մեկի վրա):

Ամերիկյան կողմը կարծում է, որ իրեն հաջողվել է խոցել թիրախը: Տեղեկատվությունը տրամադրել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը, որն ստանձնել է Իդլիբ քաղաքի մերձակայքում ավիահարվածի պատասխանատվությունը:


News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն