Նշվել է անքնության դեմ պայքարում հիմնական միջոցը
Սոմոլոգ Պավել Կուդինովը Հանրային լրատվական ծառայությանը տված հարցազրույցում նշել է անքնության դեմ պայքարի հիմնական միջոցը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ազատվել անհանգիստ իրավիճակներից, սթրեսից ու գերծանրաբեռնվածությունից: Սա օգնում է արթնացման ռեժիմի կարգավորմանը:
Կուդինովը բացատրել է, որ միշտ պետք է միևնույն ժամանակ վեր կենալ. ինչպես աշխատանքային օրերին, այնպես էլ՝ հանգստյան օրերին: Արթնացման ռեժիմի խնդրի լուծումից հետո անքնության հարցը կլուծվի:
Կուդինովը թերահավատորեն է վերաբերվում քնի նորմալացման համար տարբեր բուսական թեյերի օգտագործմանը: Նրա խոսքով՝ կատվախոտն ավելի օգտակար կլինի այդ հարցում:
1in.am