Բայդենը կոչ է արել պատրաստվել նոր համաճարակի
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենամյա 76-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ դիմել է համաշխարհային հանրությանը և կոչ արել համատեղ պատրաստվել հաջորդ պանդեմիային: Նրա ելույթի ամբողջական ձայնագրությունը հրապարակվել է CNBC Television-ի Youtube-ալիքում:
Իր խոսքում Բայդենը նշել է, որ այսօրվա դրությամբ աշխարհի բոլոր երկրները կանգնած են ընտրության առջև։
«Արդյոք մենք միասին կպայքարենք մարդկային կյանքի համար, կհամախմբվենք արդյոք COVID-19-ին հաղթելու համար, և արդյոք մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի պատրաստ լինենք հաջորդ համաճարակին, եթե այն լինի: Կամ մենք չենք կարող կիրառել առկա գործիքներն ու գիտելիքները, երբ բախվենք վիրուսի ավելի վտանգավոր նոր տարբերակների», – ՄԱԿ-ի ամբիոնից դիմել է Սպիտակ տան ղեկավարը։
Նա նաև նշել է երկրի վրա կլիմայի փոփոխության հետ կապված բարդ ընտրության մասին: ԱՄՆ-ի ղեկավարի խոսքով ՝ համաշխարհային հանրությունը պետք է կողմնորոշվի՝ բախվել բնության մարտահրավերներին կամ տուժել ուժգնացող երաշտից, հեղեղումներից, հրդեհներից և փոթորիկներից:
Բայդենի կարծիքով՝ մարդկությունը կարող է հսկայական հնարավորություններ քաղել վերահաս ճգնաժամերից, եթե դրսևորի կամք և վճռականություն՝ օգտվելու այդ հնարավորություններից:
1in.am