Մեքենայի կառավարման ավտոմատացված համակարգը հանգեցնում է վարորդների անուշադրության ավելացման: Նման եզրահանգման են եկել Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի հետազոտողները:

Գիտնականները հետազոտության համար հիմք են ընդունել Tesla-ի ինքնակառավարման համակարգը, որը շուկայում առաջատար է համարվում: Գիտնականներն ուսումնասիրել են վարորդների հայացքի ուղղությունը եւ տեւողությունը, երբ ավտոպիլոտը միացված է եղել:

Պարզվել է, որ երբ այն միացված է եղել, վարորդները հաճախ չեն նայել ճանապարհին եւ չեն նայել ավելի երկար, քան երբ իրենք են կառավարել մեքենան: Դեպքերի 22 տոկոսի դեպքում նման անուշադրությունը տեւել է ավելի քան 2 վայրկյան, ինչը մեծ արագության դեպքում կարող է վթարի պատճառ դառնալ:

Tesla էլեկտրամոբիլների ավտոպիլոտը պատկանում է այսպես կոչված երկրորդ մակարդակին. այն ներառում է համակարգեր, որոնք օգնում են վարորդին կառավարել ղեկը, մեքենայի արագությունը եւ երթեւեկելի գոտով ուղեւորությունը: Իլոն Մասկի ընկերությունը զգուշացնում է, որ վարորդը մեքենան վարելիս ձեռքերը պետք է ղեկին պահի:


News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն