Բյուջեի ցուցանիշներից որտե՞ղ է թերացել կառավարությունը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«2021 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսվել էր տարեկան շուրջ 1,509.5 մլրդ դրամ, իսկ առաջին կիսամյակի hամար ՀՀ կառավարության կողմից հաստատված եռամսյակային համամասնություններով՝ 697.9 մլրդ դրամ բյուջետային եկամուտների ստացում: 2021 թվականի առաջին կիսամյակում ստացվել են 790.9 մլրդ դրամ փաստացի եկամուտներ` 7.2% ով գերազանցելով ՀՀ կառավարության կիսամյակային ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշը: Նշված գումարից 786.5 մլրդ դրամը կազմել են ներքին աղբյուրներից ստացված եկամուտները` ապահովելով ծրագրի 108.8% ը, 4.3 մլրդ դրամը ստացվել է պաշտոնական դրամաշնորհների տեսքով, որոնք 71.2%-ով զիջել են ծրագրված ցուցանիշը:
Կառավարության սկզբնական ծրագրով 2021 թվականի առաջին կիսամյակի համար սահմանվել էր 665 մլրդ դրամ հարկերի ու տուրքերի ստացում: 2021 թվականի առաջին կիսամյակի ճշտված ծրագիրը կազմել է 696.7 մլրդ դրամ, որի դիմաց ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 750.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր, որոնք 7.7% ով գերազանցել են կիսամյակային ծրագրով սահմանված ցուցանիշը: 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ՝ հարկային եկամուտներն ու պետական տուրքերն աճել են 10.3%-ով կամ 69.9 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, մաքսատուրքի, շահութահարկի, սոցիալական վճարի, ինչպես նաեւ այլ հարկերի գծով մուտքերի աճով»:
1in.am