Լուսային «գունագեղ» շոուն ապահովելու համար իշխանությունները դրոններ են պատվիրել ՌԴ-ից․ 10 րոպեն՝ 110.000 դոլար.
ՀՀ կառավարությունը այսօրվա «գունագեղ տոնակատարության» լուսային շոուն լիարժեք ապահովելու համար հատուկ դրոններ է պատվիրել Ռուսաստանից։ Այս մասին հայտնում է 168.am-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ այդ դրոնները բավական թանկ հաճույք են․ դրանց 10 րոպեի վարձակալությունն արժե 110․000 ԱՄՆ դոլար։
Բացի այդ, Ռուսաստանից ժամանել է նաև այդ դրոնները գործարկող անձնակազմը, որոնց հյուրանոցային և այլ ծախսերը, ըստ մեր աղբյուրի, նույնպես հոգացել է պատվիրատուն։
News.am