Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ-ում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը շնորհակալություն է հայտնել նրան Ղրիմի «բռնակցման» մասին խոսքերի համար, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ մանրամասնելով, որ այս մասին հայտնել է պետության ղեկավարի գրասենյակի մամուլի ծառայությունը: 

Էրդողանը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում, ասել է, որ կարևոր է պահպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ներառյալ «բնակցված» Ղրիմի տարածքը: Էրդողանը նաև նշել է Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանության համար ավելի մեծ ջանքեր գործադրելու անհրաժեշտությունը:

«Ուկրաինայի ղեկավարը շնորհակալություն է հայտնել Թուրքիայի առաջնորդին` Ռուսաստանի Դաշնության կողմից Ղրիմի բռնակցումը չճանաչելու վերաբերյալ իր հաստատակամ դիրքորոշման համար ... Զելենսկին նշել է ուկրաինա-թուրքական հարաբերությունների ռազմավարական բնույթը և քաղաքական, առևտրատնտեսական, ռազմատեխնիկական և հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության տեմպերի ամրապնդման կարևորությունը: Կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի կնքման գործընթացի ավարտի աշխատանքները:

«Էրդողանն ընդունել է մեր պետություն այցելելու հրավերը՝ Ռազմավարական համագործակցության խորհրդի տասներորդ նիստն անցկացնելու համար», - հավելել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:


168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն