Մշակողները թարմացրել են WhatsApp մեսենջերի բետա տարբերակը iOS եւ Android համակարգերով աշխատող սմարթֆոնների համար: WaBetaInfo պորտալի լրագրողները հավելվածում թարմ գործառույթ են հայտնաբերել:

Պարբերականի տվյալներով՝ 2.21.20.1 համարով մեսենջերի տարբերակն ընդլայնում է այն օգտատերերի հնարավորությունները, ովքեր ցանկանում են դժգոհել վիճելի քոնթենթից: Եթե ​​նախկինում օգտատերերը բողոք ուղարկելիս կարող էին ընտրել հաղորդագրությունների միայն մի խումբ, ապա այժմ բետա թեստերները կարող են ընտրել կոնկրետ մի հաղորդագրություն: Վիճելի քոնթենթի վերաբերյալ զեկույց ուղարկել կարելի է ինչպես անձնական նամակագրության, այնպես էլ խմբային չաթերում:

Դեռ հայտնի չէ, թե երբ նոր գործառույթը հասանելի կլինի App Store-ի եւ Google Play-ի համար պաշտոնական հավելվածներում:


News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն