Ուկրաինան կարող է ԵՄ-ի հետ «բաց երկնքի» մասին համաձայնագիրն ստորագրել հոկտեմբերի գագաթնաժողովում
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հույս ունի, որ Ուկրաինայի եւ Եվրամիության միջեւ ընդհանուր ավիացիոն տարածության շուրջ համաձայնագիրը կստորագրվի Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովում, որը տեղի է ունենալու հոկտեմբերին: Այդ մասին նա ասել է Ուկրաինայի եւ ԵՄ-ի միջեւ ասոցացման համաձայնագրի կատարման համակարգման հարցերի հանձնաժողովի նիստում, հաղորդել է «Ուկրինֆորմ»-ը։
«Մենք այնքան երկար ենք սպասել «բաց երկնքի» մասին համաձայնագրին, որ այժմ պարզապես ցածրաձայն են ասում, որ այն «ամենայն հավանականությամբ» կստորագրվի: Ես շնորհակալ եմ պարոն Մատտի Մաասիկասին (Ուկրաինայում ԵՄ-ի ներկայացուցչության ղեկավար) նրա աներեր ու վստահ դիրքորոշման համար, որ այս տարի կայանալիք գագաթնաժողովում մենք կստորագրենք «բաց երկնքի» համաձայնագիրը:
Սպասում ենք համապատասխան բարձր ներկայացուցչության ԵՄ-ի, ինչպես նաեւ Սլովանիայի կողմից, որն այսօր նախագահում է ԵՄ-ի խորհրդում: Ուստի համոզված եմ, որ մեր գագաթնաժողովը կանցնի շատ դրական ձեւով»,-նշել է Շմիգալը: Նա հիշեցրել է, որ Ուկրաինա-ԵՄ 23-րդ գագաթնաժողովը կկայանա հոկտեմբերի 12-ին Կիեւում: Ինչպես հաղորդվել է, ԵՄ-ի խորհուրդը հունիսի 28-ին համաձայնություն է տվել Ուկրաինայի, Հայաստանի եւ Թունիսի հետ ընդհանուր ավիացիոն տարածություն ստեղծելու շուրջ համաձայնագրի ստորագրմանը:
168.am