Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը այս տարվա հունվարին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, արդեն որպես նախագահ առաջին հեռախոսազրույցը, որը ցանկացել է հենց Գերմանիայի կանցլերի հետ ունենալ, չեղարկել է։ Այս մասին գրում է ամերիկյան հեղինակավոր  Wall Street Journal պարբերականը։

Հիշեցնենք, որ Բայդենը նախագահի պաշտոնին անցել է այս տարվա հունվարի 20-ին։ «Սպիտակ տուն տեղափոխվելուց հետո, հունվար ամսին Բայդենը որոշել է, որ իր առաջին հեռախոսազրույցը կունենա Անգելա Մերկելի հետ, ինչը ազդակ կլիներ այն բանի, որ վերադառնում է անդրատլանտյան կայունության դարաշրջանը, եւ նաեւ ազդակ կլիներ, որ Թրամփի անկայունության քաղաքականության ժամանակներն ավարտվել են։ Սակայն Գերմանիայի կանցլերն այլ պլաններ է ունեցել եւ չեղարկել է Վաշինգտոն-Բեռլին այդ հեռախոսազանգը»,- ասված է հրապարակման մեջ։

Մերկելն իր մերժումն հիմնավորել է այն բանով, որ այդ պահին նման սիմվոլիկ ժեստերը անպատեհ են եւ առաջարկել է այլ օր նշանակել շփման համար։


Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն