Իրան-Ադրբեջան քարոզչական փոխհրաձգությունը նոր երանգավորում է ստանում. Իրանագետ
Իրանական իշխանություններին մոտ կանգնած վերլուծաբաններից մեկը գրում է, որ Արաքսից հյուսիս գտնվող դիկտատորը տարօրինակ կերպով անտեսում է Իրանի խաղաղ ուղերձները և համապատասխան կերպով չի արձագանքում դրանց։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է իրանագետ Ահարոն Վարդանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Այնուհետև ավելացնում, որ եթե նման կերպ շարունակվի, ապա ուղերձներ հղելու ձևը կարող է փոխվել այնպես, որ դրանք հասու լինեն Բաքվի իշխանություններին։
Կարող ենք ասել՝ Իրան-Ադրբեջան քարոզչական փոխհրաձգությունը ոչ միայն շարունակվում է, այլև նոր երանգավորում է ստանում»։
News.am