Amazon-ն ավելի քան 5 միլիարդ դոլար կներդնի Նոր Զելանդիայում ամպային մարզի ստեղծման համար
Amazon-ի ամպային հաշվարկների բաժինը՝ Amazon Web Services-ը, որը ծառայություններ է մատուցում ամպային հաշվարկների ոլորտում, նոր ամպային մարզ կստեղծի Նոր Զելանդիայում, հաղորդում է Investing.com-ը:
«Amazon-ը դարձել է աշխարհի երկրորդ խոշորագույն տեխնոլոգիական ընկերությունը, որը մեծ ներդրումներ է կատարել Նոր Զելանդիայի ամպային մարզում, ինչը կխթանի երկրի թվային հատվածի աճը եւ հետագա տնտեսական վերականգնումը COVID-19 համավարակից հետո: Amazon-ի ընդհանուր ներդրումը կկազմի մոտ 7.5 միլիարդ NZ (5.2 միլիարդ դոլար), ինչը վկայում է միջազգային գործարար համայնքի վստահության բարձր մակարդակի մասին»,- ասել է Թվային էկոնոմիկայի եւ կապի նախարար Դեյվիդ Քլարկը:
Նա նաեւ նշել է, որ Ամազոնի ամպային մարզում տվյալների նոր կենտրոնների կառուցումը կբարձրացնի նորզելանդացիների աշխատատեղերի թիվը եւ կընդլայնի դրա թվային տնտեսության հնարավորությունները:
«Ամպային տեխնոլոգիաները կարեւոր դեր կունենան Նոր Զելանդիայի թվային տնտեսության զարգացման եւ թվային հանրային ծառայությունների շրջանակի ընդլայնման գործում»,- ասել է նախարարը:
News.am