Հնդկաստանն անցած օրն արձանագրել Է կորոնավիուսով ախտահարման 127 510 նոր դեպք, համաճարակի ամբոջ ժամանակամիջոցում երկրում վարակվածների ընդհանուր թիվը հասել Է 28 175 044-ի: Ինչպես հունիսի 1-ին պաշտոնական կայքում հայտնել Է Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունը, այդ վարակի հետ կապված մահացու վախճանների թիվը մեկ օրում աճել Է 2 795-ով եւ հասել 331 895-ի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

24 ժամում նոր ախտահարվածների թիվը դարձել Է ամենացածրն ապրիլի 8-ից ի վեր, երբ առողջապահության նախարարությունը հայտնել Էր 126 789 վարակվածների մասին: Հնդկաստանը վերջին երկու շաբաթում ցուցադրում Է ախտահարածների օրական թվի կայուն նվազում: Ապրիլի 22-ից մինչեւ մայիսի 17-ը Հնդկաստանում ախտահարվածների թիվը գերազանցել Է օրական 300 հազարը, բացի դրանից, մայիսին այդ ցուցանիշը հինգ անգամ գերազանցել Է 400 հազարը, հակառեկորդը նշվել Է մայիսի 7-ին՝ 414 188 վարակված: Բայց մայիսի 18-ից սկսվել Է այդ ցուցանիշի աստիճանական նվազումը:

Անցած օրը վարակից մահացածների քանակը նվազել Է մինչեւ 3 հազարից պակաս ապրիլի 26-ից ի վեր առաջին անգամ, երբ առողջապահության նախարարությունը հայտնել Էր COVID-19-ով վարակման հետեւանքներից 2 771 մահացածների մասին: Մայիսին 24 ժամում մահերի թիվը 12 անգամ երկրում գերազանել Է 4 հազարը:

Հնդկաստանն աշխարհում զբաղեցնում Է երկրորդ տեղը (ԱՄՆ-ից հետո) կորոնավիրուսով վարակվածների թվով եւ երրորդ տեղը՝ այդ վարակի պատճառով մահացու վախճանների թվով (ԱՄՆ-ից եւ Բրազիլիայից հետո): Առողջապահության նախարարության տվյալներով՝ անցած օրը կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստվել Է 2 780 058 մարդ, պատվաստում արածների ընդհանուր թիվը հասել Է 216 046 638-ի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն