Խորհրդարանում կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների թեմայով լսումների ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նկատեց, որ նույն դիմակը երկու անգամ օգտագործելն ավելի վտանգավոր է, քան առհասարակ դիմակ չկրելը.

«Խորհրդարանում ելույթ ունենալիս կամ ջուր խմելիս երբեմն մենք հանում ենք դիմակը, դնում սեղանին, հետո նորից դնում այդ դիմակը: Սա ավելի վտանգավոր է, քան ի սկզբանե դիմակ չկրելը»,-այնուհետև, դիմելով ԱՆ նախարար Անահիտ Ավանեսյանին, ասաց.«Դուք ինքներդ էլ այդ սխալը բազմաթիվ անգամ թույլ եք տվել: ԱԺ-ում ելույթ ունենալիս դիմակը հանում եք, դնում ամբիոնին, հետո խոսքն ավարտելուց հետո նորից դնում եք ձեր դեմքին, այդպիսով քաղաքացիներին վատ օրինակ եք ծառայում»,-ասաց պատգամավորը:

Անահիտ Ավանեսյանն էլ հեգնեց պատգամավորին և ներողություն խնդրեց, որ «դիմակը դեմքին ջուր չի կարողանում խմել».

«Ներողություն եմ խնդրում, որ երբեմն ջուր եմ խմում և չեմ կարողանում ջուր խմել դիմակը դեմքիս, պատահում է՝ ինչ անեմ», -հեգնանքով ասաց նախարարը:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն