Հոկտեմբերի 3-6-ը նախատեսվում է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի առաջին պաշտոնական այցը Ռուսաստան՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով։ Ուշագրավ է, որ Ալեն Սիմոնյանը մոտ 20 հոգանոց պատվիրակության կազմում չի ընդգրկել որեւէ ընդդիմադիր պատգամավորի` միակուսակցական պատվիրակություն է մեկնում։

Պատվիրակության կազմում նրա մտերիմ երկու գործարարներն են` Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը: Մեկնելու են նաեւ Վլադիմիր Վարդանյանը, ով օրերս էր Մոսկվայում ընտրությունները դիտարկում, Անդրանիկ Քոչարյանը, Սիսակ Գաբրիելյանը, Արթուր Հովհաննիսյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Ծովինար Վարդանյանը եւ աշխատակազմի ներկայացուցիչներ։

Թե ինչու ընդդիմադիրներ չեն ընդգրկվել, ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանն ասաց․ «Քանի որ սա պաշտոնական այց է` հրավիրված է ԱԺ նախագահը, պատվիրակության կազմն էլ ինքն է որոշել»: Ի դեպ, խոսնակը եւս պատվիրակության կազմում է։


Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն