Ամերիկացիները, ովքեր վերջին տասը տարիների ընթացքում հավ են գնել, փոխհատուցում կստանան
Ամերիկացիները, ովքեր 2009 թվականի հունվարի 1-ից մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը 24 նահանգներում եւ Կոլումբիայի շրջանում հավ են գնել, կարող են գումարային փոխհատուցում ակնկալել արտադրողներից: Այս մասին հաղորդել է NBC Chicago-ն:
Դա պայմանավորված է նրանով, որ ըստ դատախազության հավաստիացումների՝ թռչնաբուծական մթերքի խոշոր արտադրողները հանցավոր դավադրության են գնացել եւ արհեստականորեն բարձրացրել հավի գինը, ինչն արգելված է նահանգներից շատերի օրենսդրություններով:
Ընդհանուր առմամբ, կարող է փոխհատուցվել մինչեւ 181 մլն դոլար:
Դատարանի վերջնական որոշումը ակնկալվում է դեկտեմբերի 20-ին:
News.am