Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն անդրադարձել է Ռուսաստանի հետ ունեցած հարաբերություններին։ Նա մասնավորապես ասել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նա ունի շատ վստահելի հարաբերություններ։ «Եւ իհարկե խորը փոխադարձ հարգանք կա։ Մեր նպատակները լիովին համընկնում են»,- շեշտել է նա։

Ալիեւը մանրամասնել է, որ ներկայումս Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ լավ աշխատանք է ընթանում բոլոր ուղղություններով, ներառյալ նաեւ ռազմատեխնիկական համագործակցությունը։

Ադրբեջանի նախագահը հույս է հայտնել, որ ապագայում երկու երկրների միջեւ համագործակցությունը մշտապես կզարգանա։


Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն