Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարել է, որ իր երկիրը որպես պատերազմի մեջ գտնվող երկիր, չնայած եւ սառեցված հակամարտությանը, վաղուց է մշակած ունեցել պատերազմի պլան, որը եւ իրականություն է դարձրել 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, սկսելով 44-օրյա պատերազմը։

Ալիեւը մանրամասնել է, որ ժամանակի ընթացքում այդ պլանի մեջ որոշ փոփոխություններ կատարվել են՝ հաշվի առնելով Ադրբեջանի նոր ձեռքբերումները, այդ թվում նաեւ՝ տեխնոլոգիական ձեռքբերումները եւ ամեն մի փոփոխությունից հետո ինքն անձամբ հաստատել է այն։

Ալիեւը նշել է, որ հայկական կողմը պատերազմի ժամանակ իր գործողությունների պլանն է ունեցել եւ ըստ Ալիեւի, հայկական իշխանությունները այդ պլանն են մտադիր եղել իրականացնել 44-օրյա պատերազմի ընթացքում։ Իլհամ Ալիեւի խոսքերից կարելի է հասկանալ նաեւ, որ պատերազմի ողջ ընթացքում պատերազմի ադրբեջանական պլանում փոփոխություններ են իրականացվել։

Ուշագրավ մյուս բացահայտումը կապված է եղել այն բանի հետ, որ Ալիեւը խոստովանել է, որ հնարավոր չէր խուսափել պատերազմի պլանի մասին ինֆորմացիայի արտահոսքից, եւ ինքը մշտապես այն կանխավարկածով է առաջնորդվել, որ հայկական կողմը ընդհանուր առմամբ տեղյակ է ադրբեջանական կողմի մտադրությունների եւ պլանների մասին։ Նա նաեւ ներկայացրել է մանրամասներ այն մասին, թե ինչպես պատերազմի ընթացքում ամենօրյա ռեժիմով իրականացվել է տվյալ օրվա արդյունքների ամփոփում ուժային ղեկավարության հետ, նաեւ կատարվել պատերազմական պլանում փոփոխություններ եւ ըստ այդմ, արդեն իրականացվել հաջորդ օրվա համար նախատեսված առաջադրանքների իրականացումը։


Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն