Twitter սոցիալական ցանցը բոլոր օգտատերերի համար հասանելի է դարձրել մի գործառույթ, որը հնարավորություն է տալիս պարգեւատրել նախընտրած բլոգերներին կանխիկ գումարով, այդ թվում՝ բիթքոիններով: Այս մասին հաղորդվել է սոցցանցի բլոգում:

«Մեր ֆինանսական աջակցության գործառույթը, որն այժմ կոչվում է «Tips» («Փոխհատուցում»), հասանելի է բոլորին: Առկա են վճարման լրացուցիչ տարբերակներ, այդ թվում՝ կրիպտոարժույթով վճարում», - ասվում է պրոդուկտ մենեջեր Իսթեր Քրոուֆորդի գրառման մեջ:

Գործառույթը առայժմ աշխատելու է iOS սարքերի վրա, առաջիկա շաբաթների ընթացքում Android-ի սեփականատերերը եւս կկարողանան օգտվել դրանից: Նշվում է, որ Twitter-ը միջնորդավճար չի վերցնում: Հեղինակներին միջոցներ ուղարկելու համար հարկավոր է սեղմել «Կարդալ» կոճակի ձախ կողմում գտնվող հատուկ պատկերակը, որից հետո սոցիալական ցանցը կառաջարկի ընտրել ծառայությունը, որի միջոցով կատարվելու է վճարումը: Նրանք, ում 18 տարին լրացել է, կարող են պարգեւատրում ստանալ եւ ուղարկել:


News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն