Ադրբեջանը ՄԱԿ-ի Միջազգային դատարանում հայց է հարուցել Հայաստանի դեմ
Ադրբեջանը դիմել է ՄԱԿ-ի Միջազգային դատարան՝ ընդդեմ Հայաստանի, ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտումների համար: Այս մասին ասվում է Միջազգային դատարանի հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի Միջազգային դատարան՝ փաստեր ներկայացնելով Ադրբեջանի կողմից ռասսայական խտրականության վերաբերյալ:
Հայկական կողմի ներկայացրած հայցում նշվում է, որ «Ադրբեջանը տասնամյակներ շարունակ ռասայական խտրականության է ենթարկել Հայաստանին», որն արտահայտվել է նաև զանգվածային սպանություններով, կտտանքներով և այլ խախտումներով:
168.am