Քննարկել են Ղարաբաղյան հարցը
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը դրիանը Նյու-Յորքում ընթացող ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի շրջանակներում հանդիպում են ունեցել, որի ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Ղարաբաղյան խնդրին։
Երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները փոխադարձ տրամադրվածությունն են արձանագրել՝ շարունակելու համար աշխատանքները՝ Ղարաբաղում իրավիճակի կայունացման համար՝ նախ եւ առաջ ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում։
Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։ Քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ռեգիոնալ հարցեր։
Hraparak.am