Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) 76-րդ նստաշրջանում ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է սկսել բանակցություններ խաղաղության համաձայնագրի շուրջ։ Նա կոչ է արել հայկական կողմին ընտրություն կատարել համագործակցության եւ տարածքային պահանջների միջեւ։ Այս մասին հայտնում է ռուսական ТАСС լրատվական գործակալությունը։

Նա մասնավորապես ասել է․ «Հակամարտությունն ավարտված է, ուստի Ադրբեջանն արդեն հայտարարել է Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցություններ սկսելու պատրաստակամության մասին` սահմանների սահմանագծման եւ սահմանազատման սկզբունքի, միմյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման հիման:

Նման համաձայնագիրը կարող է մեր տարածաշրջանը խաղաղության եւ համագործակցության տարածաշրջանի վերածել: Սակայն մենք Հայաստանի կողմից դրական արձագանք մեր առաջարկին դեռ չենք տեսնում»։ Ալիեւի ելույթից դատելով, նրա համար խաղաղության բանաձեւը՝ այսպես կոչված «Զանգեզուրյան միջանցքն» է խաղաղության դիմաց, քանի որ նա խաղաղության եւ ռեգիոնալ համագործակցության համար կարեւոր ոլորտ է համարել, այդ այսպես կոչված, «միջանցքը»։

Ադրբեջանի նախագահը նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը, որը Ադրբեջանի հիմնական մասը կկապի Նախիջեւանի ինքնավար հանրապետության հետ», այս համատեքստում նոր հնարավորություններ կստեղծի տարածաշրջանի համար: Ալիեւը նաեւ հայտարարել է, որ «Ադրբեջանը նոր իրողություններ է ստեղծել Հարավային Կովկասի տարածաշրջանում, եւ յուրաքանչյուրը պետք է դա հաշվի առնի»:


Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն