ԱԺ-ն առաջին ըներցմամբ հավանություն տվեց համայնքների խոշորացման մասին նախագծին
Ազգային ժողովն առաջին ըներցմամբ հավանություն տվեց համայնքների խոշորացման մասին նախագծին։ Կառավարության ներկայացրած օրենքի նախագծով առաջարկվում է Հայաստանի 441 համայնքներ միավորել 37 համայնքային փնջերում:
Համայնքների խոշորացման արդյունքում համայնքապետարանները չեն փակվի, համայնքապետարանում կաշխատի առնվազն 2 աշխատակից:
Նախագծին կողմ են քվեարկել 59 պատգամավոր, 0՝ դեմ, 0՝ ձեռնպահ։
Քվեարկության չեն մասնակցել «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները։