Բազմիցս հայտարարել եմ, որ բացի հոկտեմբերի 19-ից, Ռուսաստանը ևս երկու անգամ առաջարկել է կանգնեցնել պատերազմը: Այս մասին Facebook-ի իր էջում նշել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր փաստորեն հաստատվեց, որ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին ևս մերժել է պատերազմը կանգնեցնելու Ռուսաստանի առաջարկը:

Նա համաձայնվել է պատերազմը կանգնեցնել միայն Շուշին ադրբեջանին հանձնելուց հետո՝ զոհաբերելով հազարավոր հայ մարդկային կյանքեր և թշնամուն հանձնելով Հադրութը, Կովսականն ու Սանասարը, Շուռնուխն ու Որոտանը, Գորիս - Կապան ավտոճանապարհը

Մինչ այժմ հնչած միակ հոդաբաշխ բացատրությունը եղել է «ինձ կասեին ԴԱՎԱՃԱՆ» արտահայտությունը:

ԴԱՎԱՃԱՆԸ պոզով-պոչով կենդանի է՞»:



News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն