Հայաստանում 2020թ. միջին ամսական աշխատավարձը եղել է մոտ 190 հազ. դրամի մակարդակին. ֆիննախ
Արդյունաբերությունը Հայաստանում 2020թ. 1,5 տոկոսի անկում է գրանցել, գյուղատնտեսությունը՝ 4, շինարարությունը՝ 6,6, սպասարկումների ոլորտը՝ 10 տոկոսի անկում։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2020թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվության նախնական քննարկման ընթացքում հունիսի 1-ին ասաց հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը։
Ընդ որում՝ նրա խոսքով, սպառումը նվազել է 10,2 տոկոսով։ «Համախառն կուտակումները կապիտալում կրճատվել են 8,6 տոկոսով, ներմուծումը՝ 32,1, արտահանումը՝ 31,4 տոկոսով»,- ասաց ֆինանսների նախարարի պաշտոնակատարը։
Նյութը՝ news.am