«Նիկոլ Փաշինյանի մեղքը 2018-ին իշխանության գալով խաղաղության դոկ­տրին չձևակերպելն է» հրապարակման մեջ «Մխիթար Սեբաստացի» կրթահա­մալիրի նախկին տնօրեն Աշոտ Բլեյանը «Հրապարակին» ասել է. «Ուրեմն Նիկոլ Փաշինյանի մեղքը 2018-ին իշխանության գալն ու չձեւակերպելն է խաղաղության՝ ուզում եք դրան դոկտրին ասեք, դա։ Այսինքն, ինքը պետք է գար՝ չունենալով ղա­րա­բաղյան էդ հակամարտության բեռը, ինքը պետք է գար ու հասկանար, իմա­նար, թե դա ինչ ողբերգական ազդեցություն կարող էր ունենալ։ Երկրորդը․ որ ինքը, լինելով թիվ մեկը պետական կառավարման համակարգում, պետք է բացառեր պատե­րազմը։

Այսինքն՝ չէր կարելի թույլ տալ, որ հարցի կարգավորման համար՝ ան­գամ որ­պես հնարավորություն, լինի պատերազմը։ Այսինքն՝ 2020 թվականի սեպ­տեմբերի 27-ի պատերազմը չբացառելուց ավելի մեծ մե՞ղք կար։ Նա թե­րագնա­հատեց պա­տերազմի ողբերգականությունը, դրա հրեշավորությունը, դրա անթույ­լատր­ելիութ­յունը»։

Առաջ անցնելով, հարկ ենք համարում կրթության ոլորտի ապագա պա­տա­սխանատուներին հորդորել, որպեսզի համապարփակ ուսումնասիրութ­յուններ իրա­կանացվեն «Մխիթար Սեբաստացի» կրթահա­մալիրում՝ մեր ազգային արժեհամակարգին` մատաղ սերնդի մեջ սերմանված և սերմանվող արժեքների համապատաս­խա­նութ­յան մասով: Բլեյանը հավանաբար իր ձևով է հասկացել, թե ինչ սերմանել երիտասարդի մեջ. թրքասիրություն, չէ, կոպիտ հնչեց, պացիֆիզմ, տոլերանտություն ու նման բաներ, օրինակ, եթե պարտվել ես, ապա պետք է հպարտանալ դրանով կամ` հաղթել է պետք մահվանը, անելանելիությանը, այլ ոչ թե թշնամուն: Ինչևէ, նրան «նախ­կին» դարձնելը, թերևս Արայիկ Հարությունյանի միակ դրական ու մեծ գործը կարելի է համարել: Թեպետ, դա կրթական համակարգում նրա պատճառած ավերա­ծութ­յունները չի կարող մեղմել:

Հարցազրույցի առաջին պարբերությունում Բլեյանն ափսո­սանք է հայտնում, չէ, Փաշինյանին մեղսագրում է մի բան, ինչ միայն զարմանք ու տարակուսանք է առաջացնում. «2018-ին իշխանության գալն ու խաղաղության դոկ­տրինա չձևակերպելը»: Սա կամ անտեղյակության կամ Փաշինյանի դիվանագի­տական «հանճարի» թյուրըմբռնման արդ­յունք կարող է լինել: Ահա, թե ինչու: 2018 թվականի ԱԺ հատուկ նիստում, նա հայտարարել է. «Ղարաբաղի հարցի ցանկացած կարգավորում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար»: Սա դասական խաղաղության դոկտրին է: Հիմա, Արցախը, դե ֆակտո, չկա, որ հարց­նենք, թե ընդու­նելի՞ է եղել, արդյոք, այդ «դոկտրինը» «կողմերին», իսկ ՀՀ-ն զբաղված է (ավելի ստույգ՝ ռուսական բանակը) ԽՍՀՄ սահ­ման­ների պաշտպանությամբ, այնպես որ ցանկացած որոշում նրա համար ընդունելի է: Բացի դրանից, Փաշինյանը այդ ժամանակ նաև հայտարարել է. «Որոշումները պետք է կայացվեն համազգային եղանակով, ընդհուպ կարելի է հանրաքվե անցկացնել…մեր խնդիրն է բանակցային գործընթացում հասնել մի այնպիսի լուծման, որը մեր ժողովրդի համար ընդունելի լինի»: Սա նույնպես խաղաղության դոկտրինի մաս է կազմում: Օրինակ, ժողովրդի համար ընդունելի է, որ թուրքերի հետ զարգանանա առևտրատնտեսական հարաբե­րութ­յունները, որ թուրք ներդրողները, որպես Ստամբուլի քույր քաղաք, Երևանի կենտրոնում կառուցեն Տաքսիմ թաղամաս:

Նախաբանը ոչ թե երկարեց, այլ ձանձրալի դարձավ: Սույն հոդվածը, ի սկզբա­նե, մտահղացվել էր Բլեյանի՝ «ղարաբաղյան էդ հակա­մարտության բեռը» արտա­հայտության առնչությամբ: Այժմ անցնենք բուն ասելիքին.

    1. ղարաբաղյան հակա­մարտության բեռ

    2. Սյունիքի հակամարտության բեռ

    3. Անկլավների հակամարտության բեռ

...

   4. Հայկական հարցի բեռ և այլն:

Թվարկված և չթվարկված բոլոր «բեռերն» առաջացել են հայերի «մեղքով»: Հետևաբար, հայերը «սարսափելի բեռ» են աշխարհի ուսերին: Հայաստանը «բեռնա­թափվեց» Արցախից, շուտով կբեռնաթափվի Սյունիքից և անկլավներից, իսկ աշ­խարհը՝ հայերից: Կարծես, այդ ճանապարհին ենք, ըստ Թուրքիայից ստացվող «դրական ազդակների»:

Գագիկ Վարդանյան


Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն