Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյխուն Բայրամովը հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Այս մասին նա ասել է ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում՝ ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ հանդիպման ժամանակ։

Ըստ ադրբեջանական արտաքին քաղաքական գերատեսչության փոխանցման, հանդիպման ընթացքում Բայրամովը Լինդեին ներկայացրել է ռեգիոնում անվտանգության հետ կապված իրադրությունը, նաեւ հարցեր, որոնք առնչվում են Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ 2020 թվականի նոյեմբերի իննին կնքված եռակողմ հայտարարության իրականացման ընթացքին։


Hraparak.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն