Ռոբերտ Քոչարյան. Խայտառակություն է, երբ իրավապահ մարմինները ենթարկվում են անձամբ վարչապետին
Հայաստանը պետք է բարեփոխի իշխանության համակարգը` սահմանափակելով վարչապետի լիազորությունները: Այս մասին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է «ՌԲԿ ՏՎ»-ի գործադիր տնօրեն Իլյա Դորոնովի հետ բացառիկ հարցազրույցում:
Ըստ Քոչարյանի` Հայաստանի համար խորհրդարանական հանրապետության մոդելն անհաջող է: «Հայաստանի ոչ մի նախագահ այնքան լիազորություններ չի ունեցել, որքան Հայաստանի վարչապետը: Դա ուղղակի անընդունելի է»,- ասել է նա:
Նյութը՝ News.am