COVID-19-ով վարակման դեպքերի թիվն աշխարհում գերազանցել է 230,5 միլիոնը
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում սեպտեմբերի 24-ի առավոտվա դրությամբ կազմել է 230 միլիոն 567 հազար 44:
Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:
Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդություններից մահացածների թիվը հասել է 4 միլիոն 728 հազար 496 մարդ:
COVID-19-ով վարակման ավելի քան 20 միլիոն դեպք գրանցած երկրների թվի մեջ մտնում են ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան:
Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում է Միացյալ Նահանգները, որտեղ միագումար հայտնաբերվել է 42 միլիոն 545 հազար 119 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել է 681 հազար 197-ի:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 42 միլիոն 669 հազար 114-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվը կազմել է 684 հազար 311 մարդ:
Վարակվածների թվով երկրորդ տեղն զբաղեցնում է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել է 33 միլիոն 594 հազար 803-ի, իսկ ախտահարման հետեւանքներից մահացածների թիվը կազմել է 446 հազար 399 մարդ:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ հորիզոնականում գտնվում է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել է 21 միլիոն 308 հազար 178 հիվանդացած, մահացել է 592 հազար 964 մարդ:
Համավարակի ժամանակաշրջանում աշխարհում բաշխվել է կորոնավիրուսի դեմ ավելի քան 6 միլիարդ 21 միլիոն 679 հազար 702 չափաբաժին պատվաստանյութ:
Worldometer պորտալի տվյալների համաձայն,, որը մասնագիտանում է աշխարհի կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մոլորակի 1 միլիոն բնակչության հաշվով մահացության գործակիցը սեպտեմբերի 24-ի առավոտվա դրությամբ կազմել է 608,5:
ԱՄՆ-ում 1 միլիոն բնակչի հաշվով մահացել է 2109, Հնդկաստանում՝ 320, Բրազիլիայում՝ 2766 մարդ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
168.am