ԱՄՆ-Հնդկաստան հարաբերությունները կարող են նպաստել մեծաթիվ միջազգային խնդիրների կարգավորմանը, ընդգծել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ Սպիտակ տանն անցկացրած երկկողմանի բանակցությունների ժամանակ: 

«Ես վաղուց կարծում եմ, որ Միացյալ Նահանգների եւ ԱՄՆ-ի միջեւ հարաբերությունները կարող են օգնել մեզ հաղթահարել բազմաթիվ համաշխարհային մարտահրավերներ»,-ընդգծել է Ամերիկայի առաջնորդը: «Մենք կշարունակենք ամրապնդել մեր սերտ գործընկերությունը»,-խոստացել է Բայդենը:

Բայդենը նաեւ կատակել է, որ անցկացնում է հնդիկ գործընկերոջ հետ ներկայիս հանդիպում պարզելու համար՝ արդյո՞ք ինքն ունի հեռու ազգականներ Հնդկաստանում: Բայդենը պարզաբանել է, որ նրան հայտնի է Հնդկաստանում բնակվող միեւնույն ազգանունը կրող մարդկանց մասին, որոնք Ջորջ Բայդեն անունով Օսթ-Հնդկական ընկերության նավերից մեկի կապիտանի հետնորդներն են, որը ժամանակին հանգրվանել էր Հնդկաստանում: Իր հերթին Մոդին հայտնել է, որ իր հետ բերել է որոշակի փաստաթղթեր դրա վերաբերյալ, քանի որ Բայդենն ավելի վաղ արդեն հիշեցրել էր այդ պատնության մասին: ԱՄՆ նախագահը ծիծաղել է՝ լսելով դա, եւ նույն պահին հարցրել վարչապետ Մոդիին. «Մենք ազգականնե՞ր ենք»: «Այո»,-պատասխանել է Մոդին, ինչից հետո ե՛ւ նա, ե՛ւ Բայդենը դարձյալ ծիծաղել են:

«Եթե լուրջ խոսենք, ապա, ըստ իս, Հնդկաստանի եւ ԱՄՆ-ի՝ համաշխարհային խոշորագույն դեմոկրատիաների միջեւ հարաբերությունները դատապարտված են ավելի սերտ եւ ամուր դառնալուն: Կարծում եմ, որ դա կարող է ծառայել ի օգուտ ամբողջ աշխարհին»,-նշել է ԱՄՆ նախագահը: Քննարկման համար կարեւոր հարցերից Բայդենը նախ ընդգծել է կորոնավիրուսով պայմանավորված համավարակը, կլիմայական ճգնաժամն ու Հնդկական եւ Խաղաղ օվկիանոսների շրջանում կայունության ապահովումը:


News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն