Չեխիայի վարչապետը հորդորել է բարձրացնել ծնելիության մակարդակը ԵՄ-ում
Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը եվրոպական երկրներին կոչ է արել նվազեցնել միգրացիոն հոսքը, բայց միաժամանակ ուժեղացնել այն ծրագրերը, որոնք նպաստում են ԵՄ-ում ծնելիության մակարդակի բարձրացմանը: Այս մասին նա հայտարարել է հինգշաբթի՝ սեպտեմբերի 23-ին, Բուդապեշտում կայացած ժողովրդագրական գագաթնաժողովին:
«Զանգվածային և անվերահսկելի միգրացիան ոչ մի կապ չունի մեր եվրոպական հասարակության կայունության հետ, այլ ընդհակառակը: Միակ կայուն լուծումը սեփական, բնիկ բնակչության ծնելիության բարձրացումն է»,- ասել է Բաբիշը:
Նա նշել է, որ Եվրոպայի մի շարք երկրներ ծնելիության աճի փոխարեն «փնտրում են ամենապարզ և ամենաարագ լուծումը»` ներգրավելով միգրանտներին:
«Հատկապես վերջին տարիներին միգրանտների հոսքը սկսեց աճել ԵՄ-ում: Նրանց մեծ մասը եկել է Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից: Բայց այս մարդիկ մեզ համար տրամագծորեն հակառակ մշակութային ավանդույթներ ունեն»,- ասել է նա:
Նրա կարծիքով՝ միգրացիոն հոսքերը հեշտացնող երկրների թվում են Բելգիան, Գերմանիան և Ֆրանսիան:
Եվրոպական միությունում ծնելիության մակարդակը սկսել է նվազել 2000-ից:
1in.am