Հունիսի 20-ին նշանակված արտահերթ խորհրդարանական ընտրություններն ունեն բացառիկ կարևորություն ոչ թե մեր Հայրենիքի զարգացման, այլ բուն գոյության տեսանկյունից. Մեր երկրում երբեք որևէ ընտրական գործընթաց չի հանգել «լինել-չլինելու» երկընտրանքի։ Այս մասին հայտարարություն են տարածել 5 հանրային գործիչներ:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Այս առումով թե՛ բուն ընտրության և թե՛ նախընտրական ու հետընտրական գործընթացների նկատմամբ պատշաճ հանրային վերահսկողությունը ձեռք է բերել հատուկ նշանակություն։

Վերոգրյալը նկատի ունենալով և իշխանությունների նկատմամբ տարբեր ձևաչափերով հանրային վերահսկողության մեր փորձը հաշվի առնելով՝ մենք, հինգ հանրային գործիչներս, որոշել ենք համատեղել մեր ջանքերն ու հիմնել «Ընտրությունների վերահսկման կոմիտե»։ Կոմիտեի ծրագրերի և աշխատանքների վերաբերյալ հունիսի 2-ին ժամը 12։00-ին Opera Suite Hotel-ում հանդես կգանք մամուլի ասուլիսով։ Հասցե՝ Ռաֆայել Լեմկին 1/3, մուտքը՝ Բաղրամյան պողոտայից։

Ռուբեն Մելիքյան, իրավապաշտպան

Նաիրա Զոհրաբյան, ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր

Նարեկ Սամսոնյան, «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ

Աղասի Ենոքյան, «Մեդիապաշտպան» նախաձեռնության ղեկավար

Անահիտ Սարգսյան, փաստաբան


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն