«Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգայի 6-րդ տուրի՝ «Գրոյտերի» հետ խաղում (3-1):

Այս գոլը 32-ամյա գերմանացի ֆուտբոլիստի համար դարձել է 218-րդը մյունխենյան ակումբի կազմում:

Այս կերպ Մյուլերը շրջանցել է Կառլ-Հայնց Ռումենիգեին ու բարձրացել «Բավարիայի» լավագույն ռմբարկուների ցանկի երրորդ հորիզոնականը:

Ավելի շատ գոլ «Բավարիայի» կազմում խփել են միայն Ռոբերտ Լևանդովսկին (305) և Գերդ Մյուլերը (523):


Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն