Դրսից ֆինանսավորվող կազմակերպությունների ազդեցությունները փոքր երկրների վրա շատ ավելի վտնգավոր են. սա փափուկ ուժի կիրառման տեխնոլոգիա է, որը բավական մեծ հաջողությամբ Հայաստանի նկատմամբ կիրառվել է: Այս մասին մայիսի 31-ին, իրավաբան-գիտնականների, փաստաբանների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:

«Այսօր ոչ միայն Ռուսաստանը, այլ նաեւ եվրոպական երկիր Հունգարիան կտրուկ սահմանափակումներ է դնում: Այն երկրներում, որտեղ այսպես կոչված, նեոգլոբալիստական մեյն-սթրիմից դուրս կառավարություններ են ձեւավորվում, փորձում են ավելի անկախ կամ ավելի ազգային քաղաքականություն վարել, առնչվում են նույն խնդրի հետ եւ լուծումներ գտնում են:

Եթե  մտածենք, որ մեր այդպիսի որոշում կայացնելուց հետո մեզ չեն ցավացնելու, ցավացնելու են, բայց տվյալ դեպքում պետք է ընտրես, թե որ դեպքում է վնասն ավելի մեծ: Ցավացնելը կարող է լինել ասենք, մի քանի գրանտային ծրագիր քիչ կգա, կամ ասենք Human Right watch-ն իր տարեկան զեկույցում ինչ-որ բան գրի: Թող գրեն, իհարկե, պետք է անել: Մեր կենսունակությունը կախված է նրանից, թե մենք ինչպես ենք մեզ ընկալում այս տարածաշրջանում: Եթ թուլանում է ազգային ինքնության բաղադրիչը, մենք բավականին պրոբլեմային պետություն եւ ազգ ենք դառնալու: Ես կարծում եմ, որ պետք է կտրուկ քայլեր անել, գուցե ոչ այն աստիճանի, որ իրեն թույլ տվեց Ռուսաստանը: Բայց այո, համարում եմ, որ սահմանափակումներ մենք էլ պետք է անենք: Փորձենք ավելի ճկուն լինել»,-ասաց Քոչարյանը:

Նա նկատեց, որ գնալով Հայաստանի նկատմամբ գլոբալիզացվող աշխարհից ճնշումները մեծանալու են, բայց պետք է դիմանալ:


Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն