Աֆղան փախստականները հարձակվել են ամերիկացի կին զինծառայողի վրա
Նյու Մեքսիկո նահանգում ամերիկյան Դոնյա Անա բանակային բազայի հրամանատարությունը սեպտեմբերի 24-ին հայտարարել է, որ կին զինծառայողը տեղեկացրել է արական սեռի մի խումբ աֆղան փախստականների կողմից հարձակման ենթարկվելու մասին։ Խոսքը վերաբերում է այն փախստականներին, ովքեր ժամանակավորապես տեղակայվել են օբյեկտի տարածքում։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին։ Մանրամասներ չեն հաղորդվում։
«Մենք լրջորեն ենք վերաբերվում հայտարարությանը և գործը փոխանցել ենք Հետաքննությունների դաշնային բյուրո։ Մեր զինծառայողների, ինչպես նաև բազայում աշխատող մյուս անձանց անվտանգությունն ու բարեկեցությունն ունենք առաջնահերթ նշանակություն»,-ասված է ղեկավարության տարածած հայտարարության մեջ։
Տուժածին անհապաղ ցուցաբերվել է անհրաժեշտ օգնություն, բազայում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են։
1in.am