Չարչյանն ազատ կարձակվի՞. դատարանը հեռացավ որոշում կայացնելու
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով մեկնարկած հրատապ նիստն ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակվի 18։00-ին։
Նշենք՝ Արմեն Չարչյանի փաստաբանները պահանջում են խափանման միջոցի փոփոխություն՝ առաջարկելով 20 միլիոն դրամ գրավ կիրառել։
Լրագրողների հետ զրույցում պաշտպան Էրիկ Ալեքսանյանն ասաց, որ Արմեն Չարչյանի առողջական վիճակը մնում է նույնը՝ կայուն ծանր։
Չարչյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-դ կետի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը):
Hraparak.am