Ես կողմ եմ կիսանախագահական համակարգին, բայց հեշտ չի լինելու հետ գնալը. Ռոբերտ Քոչարյան
Իմ իշխանության տարիներին սահմանադրական բարեփոխումների ժամանակ իշխանության վերաբաշխում արեցինք նախագահի լիազորություններից դեպի խորհրդարան, կառավարություն: Այս մասին մայիսի 31-ին, իրավաբան-գիտնականների, փաստաբանների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:
«Ամեն ինչ բալանսավորման մեջ է լավ արդյունք տալիս: Մենք հիմա անցել ենք խորհրդարանական երկրի, բայց ոչ մի նախագահ այսքան լիազորություն չի ունեցել, որքան այսօր ունի վարչապետը: Դա նորմալ երեւույթ չի;
Մի քիչ դժվար է լինելու հետ գնալ կիսանախագահական համակարգին, թեեւ ես դրան եմ կողմնակից: Ես համարում եմ, որ դա ավելի լավ է կարգավորվում իշխանական տարբեր ճյուղերի բալանսը: Խորհրդարանականում եւս կարելի է նման բալանսի հասնել: Միշտ չէ, որ մոդելն է վատ, շատ հաճախ մեդոլի կիրառումն է բերում վատ հետեւանքների: Տվյալ դեպքում նաեւ մոդելն է վատ, որովհետեւ անունը դրել են խորհրդարանական, բայց այնքան իշխանություն են բեւեռացրել մեկ մարդու տիրույթում: Դա խորհրդարանական գաղափարի հետ որեւէ աղերս չունի:
Դժվար է լինելու, որովհետեւ կուսակցությունները խորհրդարանական համակարգը դիտում են որպես կուսակցական համակարգի զարգացման նախապայման: Թեեւ մասնագետներն ասում են, որ պետք է զարգացած կուսակցական համակարգ լինի, որը արդյունավետ կդարձնի խորհրդարանական կառավարման մոդելը: Հավի ձվի պատմությունն է, մեկը մյուսին սնում է: Թե որն է ճիշտ, կարելի է օրերով վիճել եւ ամեն մեկը մնա իր կարծիքին»,-ասաց նա:
Քոչարյանը հավելեց, որ վստահ չի, որ կիսանախագահական համակարգի անցնելը հեշտ ճանապարհ է լինելու նաեւ այն պատճառով, որ երկիրը տրենաժոր չի, որ քաշտ ավելացնես, պակասեցնես, մեծացես, շուռ տաս: «Դու չես կարող 3-5 տարին մեկ բան փոխել: Դրա համար կփորձենք այդ ճանմապարհով գնալ, եթե դիմադրությունը շատ մեծ լինի, կան քայլեր, որոնք հենց հիմա շատ արագ կարելի էէ անել: Կոնկրետ վարչապետի ազդեցությունը դատական համակարգի վրա: Օրինակ, ՔԿ պետը, ՀՔԾ պետը պետք է ավելի անկախ լինեն: Նաեւ նորմալ չի, որ ուժային կառույցները հաշվետու չեն խորհրդարանին: Դրա համար կտանք արագ լուծումներ մի շրք խնդիրների, հետո տալ մի փոքր պաուզա, հասկանալու համար, թե պրոբլեմները հարթվում են, թե ոչ: Եթե չեն հարթվում, այդ ժամանակ արդեն գնալ սահմանադրական փոփոխությունների»: