Ռուսաստանն ու ԱՄՆ-ն արտաքին քաղաքական գերատեսչությունների գծով շփումներ են պատրաստում։ Այս մասին շաբաթ օրը հայտնել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանին Նյու Յորք կատարած այցի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մեզ մոտ մի շարք շփումներ են նախապատրաստվում ԱՄՆ արտաքին գործերի նախարարության և Պետդեպարտամենտի գծով։ Սա միակ ուղղությունը չէ, որով մենք այժմ քննարկումներ ենք անցկացնում», – ասել է նա՝ պատասխանելով ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վիկտորիա Նուլանդի ՝ Ռուսաստան հնարավոր այցի մասին հարցին։

«Մենք ելնում ենք այն բանից, որ երբ երկու կողմերը պայմանավորվեն, որ այդ օրը նման հարցի շուրջ շփումը տեղի կունենա, համապատասխան հայտարարություն կարվի»,- հավելել է նախարարը:


1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն