Ապագայի 4 տեխնոլոգիաներ, որոնք անպայման կհայտնվեն սմարթֆոններում
Վերջին տասնամյակի ընթացքում բջջային տեխնոլոգիաները մեծ հաջողություններ են գրանցել: Մենք արագորեն iPhone 2G-ի և HTC Dream-ի նման առաջին սմարթֆոններից անցանք անհավանական հզոր սմարթֆոնների, որոնք հեշտությամբ կարող են փոխարինել համակարգչին: Իսկ ի՞նչ կլինի հետո: Ո՞րն է սմարթֆոնների շուկայի ապագան, և ի՞նչ հեռանկարային տեխնոլոգիաներ կտեսնենք:
6G3G, 4G, 5G: Ակնհայտ է, որ ինչ-որ պահի մենք կանցնենք 6G-ի: Եվ չնայած այն բանին, որ 5G ցանցերը դեռ հասանելի չեն աշխարհի բնակչության մեծ մասի համար՝ չհաշված ԱՄՆ-ը, Չինաստանը, Հարավային Կորեան և մի քանի այլ երկրներ, արտադրողներն ու օպերատորներն արդեն պատրաստվում են 6G դարաշրջանին: Վեցերորդ սերնդի բջջային ցանցերը մեր սարքերին կապահովեն էլ ավելի կայուն և արագ ինտերնետ կապ: Ենթադրվում է, որ 6G-ի աշխատանքում կկիրառվի արհեստական բանականություն, ինչը տեխնոլոգիան էլ ավելի հեռանկարային է դարձնում: 6G-ի նկատմամբ արդեն հետաքրքրություն են ցուցաբերում տեխնոլոգիական հսկաները, ինչպիսիք են Nokia-ն, Apple-ը և Samsung-ը:
Իրական կոնտակտային լիցքավորում
Դժվար թե որևէ մեկին դուր գա, երբ շարժական սարքի հետ նրա գործողությունները սահմանափակվում են լիցքավորման լարի երկարությամբ: Լիցքավորիչների կարճ մալուխները շատ են սահմանափակում գործողությունները։ Այո, անլար լիցքավորումը իսկապես փրկում է մեզ դժբախտ լարերից, միայն այն տեսքով, որով այն այժմ կա, դուք դեռ սահմանափակ եք ձեր սմարթֆոնն օգտագործելիս՝ ոչ միայն լարով, այլև լիցքավորման հարթակով: Այսօր և՛ անլար, և՛ լարով լիցքավորումը հավասարապես անհարմար է, և մեզ մնում է հուսալ, որ հեռու չէ այն օրը, երբ մենք կկարողանանք լիցքավորել մեր սմարթֆոններն ամբողջովին անլար եղանակով:
Նանոկուտակիչներ
Համաձայնեք, մեզանից յուրաքանչյուրը գոնե մեկ անգամ հայտնվել է մի իրավիճակում, երբ տնից դուրս գալով՝ հանկարծ նկատում եք, որ ձեր սմարթֆոնի մարտկոցի լիցքը 10%-ից պակաս է: Իսկ եթե ասենք, որ ապագայում դա խնդիր չի լինի, քանի որ շարժական սարքերը կսովորեն լիցքավորվել հաշված րոպեների ընթացքում: Սա կարող է իրականություն դառնալ, երբ արտադրողներն անցնեն նանոմասնիկների: Սա լիթիում-իոնային մարտկոցի նոր տեսակ է, որը կարող է մի քանի անգամ ավելի երկար աշխատել, քան առկա մարտկոցները, լիցքավորվում է ընդամենը 10-15 րոպեում և դիմանում հազարավոր լիցքավորման ցիկլերի:
Ֆիզիկական SIM քարտերի ամբողջական մերժում
Բջջային շուկայում eSIM տեխնոլոգիայի հայտնվելուց հետո փորձագետները սկսեցին խոսել ֆիզիկական SIM քարտերի անհետացման մասին: Մոտ ապագայում սովորական պլաստիկ քարտերը կարող են ամբողջովին անհետանալ մեր առօրյայից: Սա զարմանալի չէ` հաշվի առնելով eSIM-ի բոլոր առավելությունները: Ի վերջո, eSIM-ով օգտվողները կարող են հեշտությամբ անցնել բջջային օպերատորների միջև և միաժամանակ օգտագործել ավելի քան մեկ ցանց: ESIM-ի միջոցով այլևս պետք չէ գնալ բջջային օպերատորի սրահ կամ սպասել մի քանի օր՝ նոր SIM քարտ ստանալու համար:
Հաշվի առնելով, թե որքան արագ են զարգանում բջջային տեխնոլոգիաները, իրականում դժվար է կանխատեսել, թե ինչպիսին կլինեն սմարթֆոնները 10 տարի անց: Հնարավոր է, որ հաջորդ տասնամյակում սմարթֆոնների հնարավորությունները գերազանցեն մեր երևակայությանը: Սմարթֆոններն արդեն դարձել են մեր կյանքի անբաժանելի մասը, և չի կարելի ժխտել, որ դրանք դյուրացրել են մեր կյանքը՝ բացելով նոր հնարավորությունների դռները, որոնք կփոխեն մեր աշխարհը։
168.am