Որ երկրներն են նախընտրում ռուսաստանցիները՝ թավշյա սեզոնին ճանապարհորդելու համար
Ռուսաստանցիների համար թավշյա սեզոնին ճանապարհորդական ամենապահանջված ուղղություններից է Հայաստանը, Ուզբեկստանը, Ղրղզստանը, Թուրքիան: Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը: 20 ամենահայտնի ուղղությունների ցանկում են նաև Կիպրոսը, Հունաստանը,, ԱՄԷ-ն, Եգիպտոսը, Իտալիան:
Նշվում է, որ աշնանն արտասահման ուղևորությունների համար ավիատոմսերի ամրագրման տոկոսը սեպտեմբերին օգոստոսի համեմատ աճել է 13 տոկոսով:
Ռուսաստանի ներքին ուղղություններից ամենապահանջվածը Մոսկվան է: Մոտավոր յուրաքանչյուր 5-րդ տոմսն ամրագրվում է դեպի Մոսկվա: Երկրորդ պահանջված ուղղությունը Սոչին է, երրորդը՝ Սանկտ-Պետերբուրգը:
168.am