Հայտնի է կորոնավիրուսային վարակի ընթացքը կանխատեսելու միջոց
Շվեդ գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսային վարակի ծանրությունը կարելի է կանխատեսել՝ արյան մեջ գրանուլոցիտների ձեւի եւ բովանդակության փոփոխության միջոցով, հայտնել է Proceedings of the National Academy of Sciences ամսագիրը:
Գրանուլոցիտները արյան սպիտակ բջիջների ենթախումբ են, որոնք ներգրավված են բնածին իմունիտետի աշխատանքում: Կարոլինսկայի ինստիտուտի գիտնականները ուսումնասիրել են գրանուլոցիտների բնութագրերը կորոնավիրուսով հոսպիտալացված 26 հիվանդների մոտ: Մասնագետները մարդկանցից արյան նմուշներ են վերցրել վարակի վաղ փուլում եւ չորս ամիս դուրս գրվելուց հետո: Նրանք վերլուծել են հիվանդների մոտ գրանուլոցիտների վիճակը տարբեր փուլերում եւ այն համեմատել են առողջ մարդկանց հետ:
«Մեր ուսումնասիրությունը զգալի փոփոխություն հայտնաբերեց COVID-19-ով հիվանդների մոտ բոլոր գրանուլոցիտների ենթատեսակների բնութագրերում: Դա կարող է կապված լինել հիվանդության ծանրության հետ», - ասել է հետազոտության գլխավոր հեղինակ Մագդա Լուրդան: Չափելով գրանուլոցիտների բնութագրերը՝ հետազոտողները նշել են, որ հնարավոր է կանխատեսել վարակի հիմնական կլինիկական առանձնահատկությունները, ինչպիսիք են արտաքին շնչառական ֆունկցիան եւ բազմաօրգանային դիսֆունկցիայի համախտանիշի զարգացումը:News.am