SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը և կանադացի երգչուհի Գրայմսը հեռացել են միմյանցից, հայտնում է Page Six-ը: Նրանց սիրավեպը տևել է երեք տարի:

Մասկի խոսքերով՝ իրենք լավ հարաբերությունների մեջ են և շարունակում են միասին դաստիարակել իրենց մեկ տարեկան որդուն ՝ X Æ A-Xii Musk- ին:

Մասկը հավելել է, որ ինքն ու Գրայմսը սիրում են միմյանց, բայց աշխատանքը թույլ չի տալիս միասին լինել:

«SpaceX- ում և Tesla- ում իմ աշխատանքի մեծ մասը պահանջում է լինել Տեխասում կամ մեկնել արտասահման, իսկ նրա աշխատանքը հիմնականում Լոս Անջելեսում է», – բացատրել է նա:


1in.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն