Սեպտեմբերի 24-ին ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակներում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելգիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Սոֆի Վիլմեսի։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ և բազմակողմ հարթակներում փոխգործակցության ամրապնդման և փոխադարձ հետաքրքրության ոլորտներում համագործակցության ընդլայնման հարցեր։




Զրուցակիցներն անդրադարձ են կատարել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի։ Այս համատեքստում կարևորվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

Արարատ Միրզոյանը գոհունակությամբ է նշել Բելգիայի Սենատի ու Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևերը, որոնցում աջակցություն էր հայտնվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական կարգավորմանը, ինչպես նաև Ներկայացուցիչների պալատի բանաձևը, որում ընդգծվում էր Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական պատանդներին ազատ արձակելու անհրաժեշտությունը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայաստան-Եվրամիություն համագործակցության հեռանկարներին։


News.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն