Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայրը՝ Ալեքսանդր Զելենսկին, որդու քննադատներին կոչ է արել «գործով զբաղվել», այլ ոչ թե «հաչալ համացանցում»: Նա համապատասխան գրառումը հրապարակել է Instagram-ի իր էջում:

Պետության ղեկավարի հայրն ասել է, որ շատ բանի է հասել, քանի որ աշխատել է ազնիվ և «առաջնորդվել է իր խելքով», և չի քննադատել իշխանություններին: Նա նաև ընդգծել է, որ չի ցանկանում լսել նրանց դժգոհությունը, ովքեր «նույնիսկ չեն ցանկանում իրենց հետույքը բազմոցից հանել»:

«Դուք գրում եք, բողոքում եք, ինձ անուններ եք տալիս, հայհոյում եք Վովային: Իսկ ես թաքուն չէի հաչում իշխանությունների վրա, հույսս միայն ինձ վրա էի դնում: Ինձ մոտ, փառք Աստծո, ամեն ինչ կարգին է: Եվ հիմա, ծերության ժամանակ, ես չեմ պատրաստվում քննարկել այն մարդկանց հետ, որոնք չեն կարող փորձել մի բան անել իրենց կամ երեխաների համար, այլ կարող են միայն հարձակվել ծերունու վրա», - գրել է քաղաքական գործչի հայրը:


Tert.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն