«Բարսելոնայի» կիսապաշտպան Անսու Ֆաթին ասել է, որ այս մրցաշրջանից կխաղա 10 -րդ համարի ներքո:

«Ես շնորհակալ եմ այս համարը կրելու հնարավորության համար: Դա պատիվ է: Սա մարտահրավեր է, քանի որ 10 համարը շատ բան է նշանակում «Բարսայի» համար: Այս համարի ներքո խաղում էին Լեո Մեսսին, Ռոնալդինյոն և այլ հիանալի խաղացողներ:

Ես հավատում եմ, որ երբ դու «Բարսայում» ես, պետք է պատրաստ լինես ամեն ինչի: Սա աշխարհի լավագույն ակումբն է: 10 համարը ճնշում է գործադրում, բայց լինել «Բարսայում» նշանակում է ճնշման տակ լինել:

Բոլորիս վրա մեծ պատասխանատվություն է դրված, սա պետք է հասկանալ:

Ես վստահ եմ իմ վրա և ցանկանում եմ վերադառնալ խաղադաշտ, տեսնել իմ ընտանիքին, երկրպագուներին և մարդկանց, ովքեր օգնեցին ինձ մարզադաշտում վերականգնման գործընթացում»,-ասել է Ֆաթին:


168.am

Այս թեմայով կարդացեք

Թողնել մեկնաբանություն

Գրել մեկնաբանություն