Գերմանիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները. Մերկելի 16-ամյա իշխանությունից հետո երկիրը նոր կանցլեր կունենա
Կիրակի, սեպտեմբերի 26-ին, Գերմանիայում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները: Յուրաքանչյուր ընտրող քվեարկում է երկու անգամ՝ սկզբում կուսակցության ցուցակի, այնուհետև ՝ միամանդատ ընտրատարածքի թեկնածուի համար, հայտնում է tsargrad.tv-ն:
Գերմանիայի Բունդեսթագի ընտրություններն անցկացվում են չորս տարին մեկ անգամ: Այն կուսակցությունը, որը հավաքում է ձայների մեծամասնությունը, ընտրում է կանցլերին: Որպես կանոն, առաջատարներն են լինում Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը կամ Քրիստոնեա-դեմոկրատների դաշինքը, վերջինի ներկայացուցիչը գործող կանցլեր Անգելա Մերկելն է:
Ընտրություններին մասնակցում են ևս չորս խոշոր կուսակցություններ՝ «Ձախ», «Կանաչ», Ազատ դեմոկրատական կուսակցությունը և «Այլընտրանք Գերմանիայի համար». վերջինն ավանդաբար համարվում է եվրասկեպտիկ:
Վերջին չորս ընտրությունների հաղթողը քրիստոնեա-դեմոկրատներն էին, ուստի Մերկելը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր էր 16 տարի անընդմեջ: Նա ընտրություններից առաջ նա պաշտոնապես հայտարարել է իր թոշակի անցնելու մասին: Մերկելի իրավահաջորդը համարվում են Արմին Լաշեթը կամ Մարկուս Սոդերը: Եթե հաղթեն սոցիալ-դեմոկրատները, կանցլեր կդառնա Շոլցը: Կանաչների հաղթանակի դեպքում երկիրը կղեկավարի Բերբոկը:
Tert.am