ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ աշխարհը շատ մոտ է միջուկային ոչնչացմանը
Մարդկությունը շատ մոտ է միջուկային ոչնչացման շեմին։ Այս մասին ասվում է շաբաթ Twitter-ում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հաղորդագրության մեջ։
«Շուրջ 14 հազար միջուկային զենք պահվում է ամբողջ աշխարհում ։ Մարդկությունը նախկինի պես անթույլատրելի մոտ է միջուկային ոչնչացմանը: Եկել է միջուկային հակամարտության ամպը ցրելու, աշխարհում միջուկային զենքերը ոչնչացնելու, վստահության և խաղաղության նոր դարաշրջան բացելու ժամանակը»:
Սեպտեմբերի 26-ին նշվում է միջուկային զենքի ամբողջական ոչնչացման համար պայքարի միջազգային օրը:
1in.am